Հարավային Կորեայում «ուրվականների բողոքի երթ» են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայում անցկացվել Է «ուրվականներիի երթ», որը կազմակերպվել Էր ի նշան ժողովների ազատության սահմանափակման դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրեթե 200 մարդկանց հոլոգրաֆիական պատկերները, որոնք տանում Էին «Մենք օրենքից դուրս չենք» եւ «Երաշխավորեք խաղաղ ժողովներ անցկացնելու մեր իրավունքը» կարգախոսները, ցուցադրվում Էին Կյոնբոկուն պալատական համալիրի կողքին տեղադրված հատուկ Էկրանի վրա:
Բողոքների համար առիթ Էին դարձել քաղաքային իշխանությունների գործողությունները, որոնք ճանապարհային երթեւեկության ապահովման պատրվակով շարունակաբար արգելում են խաղաղ ակցիաների անցկացումը, ինչպես նաեւ ոստիկանների գործողությունները, որոնք մշտապես ուժ են կիրառում ցույցերը ցրելիս: Իշխանություններն «ուրվականների երթը» նույնպես չԷին թույլատրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



