80-ամյա Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է (լուսանկար)
ԼԱՅՖAraratnews.am-ը գրում է.
80-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է, հայտնում է 7days.ru-ն։ Նրա կինը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան է։ Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի ՔԿԱԳ-ում։ Միջոցառմանը ներկա են եղել միայն նորապսակների մտերիմ ընկերները։
Նորապսակները հատուկ ընտրել են շաբաթվա աշխատանքային օրը, որպեսզի համատեղեն պսակադրություն ու Ջիգարխանյանի թատրոնի առօրյա գործերը։ Նշենք, որ թատրոնը ղեկավարում է Ցիմբալյուկ Ռոմանովսկայան։
Զույգը 15 տարի հանդիպում էր։ 2015թ. սեպտեմբերին դերասանը ամուսնալուծվեց երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից։ Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեց Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի առաջին հարցազրույցը, որում նա պատմել էր դերասանի հետ իր հարաբերությունների մասին։

1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



