Վեդու ոռոգման համակարգի ուրվագիծը
ԲԼՈԳՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ ջուրը ցանկացած կենդանի օրգանիզմի բնականոն կյանքի անբաժանելի մասն է կազմում: Գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման գործում իր ուրույն տեղը ունի ջրամատակարարումը:
Օրերս ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 500 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները չկանգնեցնելու և հնարավորինս արագ սկսելու համար: Այժմ «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի շրջանակում ընթանում են նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Հիշյալ ջրամբարի կառուցման արդյունքում ակնկալվում է տնտեսական արդյունավետության ավելի բարձր ցուցանիշների ապահովում:
Հարկ է նշել նաև, որ Գործադիրի ղեկավարը կարևորելով ընդունված որոշումը նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն, և քայլեր են ձեռնարկվում ծրագիրը շուտ կյանքի կոչելու համար: