Շերտավոր խմորով կարկանդակներ
ԼԱՅՖԲաղադրիչներ
- պանիր - 250 գր
- խոզապուխտ - 200 գր
- ձու - 2 հատ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- սոխ կանաչ - 1 կապ
Պատրաստման եղանակ
- Սոխը մանր կտրատում ենք։ Պանիրը անցկացնում ենք քերիչով, խոզապուխտը` մանր կտրատում։ Սոխը, պանիրը, խոզապուխտը և 1 հատ ձուն ամանի մեջ խառնում ենք։

- Խմորը գրտնակում ենք և ուղղանկյունաձև կտրատում` 6x12 չափի ։ Ուղղանկյունաձև կտրած խմորի մի կեսի վրա լցնում ենք 1-ական գդալ միջուկ։

- Եզրերը ջուր ենք քսում և երկրորդ կեսով ծածկում։ Եզրերը մի քիչ սեղմում ենք և կպցնում։
Մյուս ձուն հարում ենք։
Կարկանդակները ձվով պատում ենք և 25 րոպե թխում մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Բարի ախորժակ։

Եթե ձեռքի տակ նշված բաղադրիչները չկան, կարող ենք պատրաստել շերտավոր խմորով կարկանդակ, բայց կարտոֆիլով կամ ձեռքի տակ եղած ցանկացած մթերքով` ըստ ճաշակի:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



