Օբաման եւ Իտալիայի վարչապետը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի եւ միգրացիոն ճգնաժամի հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի եւ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հարցեր: Այդ մասին, փետրվարի 26-ին հայտնել Է Սպիտակ տունը:
«Քննարկվել Է ԱՄՆ-ի եւ Իտալիայի միջև սերտ համագործակցությունը՝ ԻՊ-ին պարտության մատնելու համար: Ղեկավարները համաձայնել են շարունակել համատեղ սերտ աշխատանքը՝ Եվրոպա միգրանտների հոսքը դադարեցնելու նպատակով: Նրանք նաեւ քննարկել են Եվրոպայի տնտեսական իրադրությունը եւ տնտեսական աճն առաջ մղելու անհրաժեշտությունը»,- նշել Է Սպիտակ տունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



