Գերմանիայում ոստիկանական ուղղաթիռ Է ընկել ֆուտբոլի դաշտի մերձակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային երկրամասում՝ Համբուրգ քաղաքի մերձակայքում, ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է անձնակազմի երկու անդամ: Այդ մասին, փետրվարի 26-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Eurocopter 135 ուղղաթիռը աղետի Է ենթարկվել ֆուտբոլի դաշտի անմիջական մերձակայքում, որտեղ խաղ Էր ընթանում: Օդանավում եղել են անձնակազմի երեք անդամներ, նրանցից երկուսը զոհվել են, երրորդը հոսպիտալացվել Է ծանր վնասվածքներով, հայտնել Է DPA գործակալությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան, բայց դրա մասին հայտնի Է դարձել միայն այսօր: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռն ուսումնական թռիչք Էր կատարում: Ավիաաղետի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



