Անկարայի դատախազությունը պահանջում է վերացել Քըլըչդարօղլուի անձեռմխելիությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի հանրապետական դատախազությունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ մեղադրական դիմում է պատրաստել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քըլըչդարօղլուն մեղադրվում է իր ղեկավարած կուսակցության 35-րդ համագումարում և հունվարի 19-ին մեջլիսում խորհրդարանական խմբակցության առջև ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով («վիրավորանք հանրապետության նախագահի հանդեպ»): Դատախազությունը պատրաստած մեղադրականն ուղարկել է արդարադատության նախարարություն՝ պահանջելով վերացնել Քըլըչդարօղլուի պատգամավորական անձեռնմխելիությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



