Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մկրտիչ Արզումանյանը՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի եւ Իվետա Մուկուչյանի խաղի մասին

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

Մարտի 3-ից մեծ էկրաններին կհայտնվի Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր կատակերգություն, որը կոչվում է «Փախիր կամ ամուսնացիր»։ Այս առթիվ այսօր՝ փետրվարի 26-ին, կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում սիրված դերասանը խոսեց ֆիլմի սյուժեի եւ գլխավոր դերակատարուհի Իվետա Մուկուչյանի խաղի մասին.

«Ֆիլմը պատմում է մի տաքսու վարորդի մասին, որն իր ավտոմեքենան ժառանգություն է ստացել հորից՝ Արշավիր Խոջոյանից։ Նա խորհրդային տարիներին ստեղծել է առաջին հայկական մարդատար մեքենայի մոդելը եւ այն կոչել «Հրթիռ» («ЕрАЗ Ракета»)։ Նկարահանումները սկսել ենք ամռանը։ Սա մեր առաջին համագործակցությունն էր պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի հետ»,-ասում է Մկրտիչ Արզումանյանը, որը բացի գլխավոր դերակատար լինելուց նաեւ հանդիսանում է ֆիլմի պրոդյուսեր։

Դերասանի խոսքերով՝ ֆիլմի շուրջ համախմբվել են պրոֆեսիոնալ դերասաններ եւ հրաշալի տեխնիկական անձնակազմ։ Նա, հատկապես, տպավորված է Իվետա Մուկուչյանի խաղով.

«Իվետան շատ տաղանդավոր եւ աշխատասեր անձնավորություն է։ Մենք օրը 2-3 ժամ փորձեր էինք անում օնլայն տարբերակով, քանի որ այդ ընթացքում նա Հայաստանում չէր։ Սկզբում, իհարկե, մտավախություն կար, քանի որ Իվետան երբեք չէր նկարահանվել ֆիլմում, առավել եւս երգիծական ժանրում, սակայն վերջում նա այնքան ինձ տպավորեց, որ նույնիսկ հուզվել էի»,-խոստովանում է Մկրտիչն՝ ավելացնելով, որ իր ընտրությունը կանգ է առել հենց Իվետա Մուկուչյանի վրա, քանի որ դիտելով վերջինիս տեսահոլովակներից մեկը, զգացել է, որ նա իր խառնվածքով ամբողջովին կհամապատասխանի ֆիլմի դերակատարուհուն։

Պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի համար մեծ հպարտություն է համագործակցությունը Մկրտիչ Արզումանյանի հետ.

«Մեծ պատասխանատվություն էինք զգում, քանի որ մեր առջեւ նպատակ էինք դրել ստեղծել մի ֆիլմ, որը նման չի լինի այս ժանրի մյուս ֆիլմերին։ Ցանկացել ենք ստեղծել որակով աշխատանք, որը զերծ կլինի գռեհիկ արտահայտություններից եւ դրական լիցքեր կհաղորդի դիտողներին»,-ասում է պրոդյուսերը։

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 3-ին։ Պրոդյուսերների խոսքով այն չունի տարիքային սահմանափակում եւ նախատեսված է բոլորի համար։

Սյունե Առաքելյան

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան