Յակուտացի ակտիվիստներն արծաթից ժողովրդական «Օսկար» են ձուլել դի Կապրիոյի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի համար ժողովրդական «Օսկարի» ստեղծման՝ յակուտական ակցիայի կազմակերպիչներն ավարտել են արձանիկի ստեղծումը եւ այն ներկայացրել են հասարակայնությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ Յակուտիայի կինոսիրողները որոշել Էին դի Կապրիոյին պարգեւատրել ժողովրդական «Օսկարով» եւ սկսել Էին արծաթ հավաքել արձանիկի ստեղծման համար: Արձանիկի մարդը մոնղոլոիդ Է, որը նայում Է երկնքին եւ բռնել Է յակուտական չորոն ծիսական անոթը: Ակտիվիստները հավաքել են գրեթե 1,4 կիլոգրամ արծաթ եւ 4 գրամ ոսկի չորոնի ոսկեջրման համար: Ժողովրդական «Օսկարը» նախնական տվյալներով կանվանվի «Աստղերի հետ զրուցողը»:
Ակցիայի կազմակերպիչներն արձանիկը հասարակայնությանն են ներկայացրել «Կիերգե» ոսկերչական տանը: Ժողովրդական «Օսկարի» լուսանկարը մասնակիցները հրապարակել են Facebook-ում՝ ակցիայի պաշտոնական Էջում: Նաեւ արձանիկը եթերում ցուցադրել են մի շարք հեռուստաալիքներ:
Ակցիայի կազմակերպիչ Տատյանա Եգորովայի խոսքով՝ մասնակիցները դիմել են դի Կապրիոյի՝ Վայրի բնության պահպանության հիմնադրամին՝ արձանիկը դերասանին հանձնելու խնդրանքով: Մոտ ժամանակներս այս հարցը կլուծվի:



