Ռոուհանին երկրի ու ժողովրդի համար «բախտորոշ» Է համարել Իրանում անցկացվող ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանին քաղաքական անկախության խորհրդանիշն Է համարել մեջլիսի (խորհրդարանի) եւ Փորձագետների խորհրդի՝ այսօր երկրում անցկացվող ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկրում ընթացող ընտրությունները Իրանի քաղաքական անկախության խորհրդանիշն են»,- կարճատեւ բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Իրանի նախագահն այն բանից հետո, երբ քվեարկել Է Թեհրանի կենտրոնական շրջանի ընտրական տեղամասերից մեկում:
Ներկայիս ընտրությունները «բախտորոշ» համարելով ժողովրդի եւ երկրի համար, Հասան Ռոուհանին ընդգծել Է. «Այսօր Իրանի բոլոր քաղաքացիները, որոնք ընտրություններում իրենց կամքն արտահայտելու ճանապարհով, չորս տարով ընտրում են մեջլիսի պատգամավորներին եւ ութ տարով՝ Փորձագետների խորհրդի կազմը, հնարավորություն ունեն շահավետորեն ներդրում անել իրենց ապագայում, քանի որ մարդկանց այսօրվա ընտրությունից Է կախված այն, թե որքանով ապահովված կլինի նրանց ազգային անվտանգությունը, խաղաղությունը, քաղաքական արժանապատվությունը, ազգային բարգավաճումը », հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



