Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մոտո լոտո». Նոր կատակերգական բազմասերիանոց ֆիլմ՝ շուտով

ՎԻԴԵՈ

Aysor.am-ը գրում է.

Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող և ստեղծագրծող դերասան-ամուսիններ Արթուր և Արմինե Սուքիասյանները շուտով հեռուստադիտողի դատին կհանձնեն 24 մասից բաղկացած կատակերգական հեռուստաֆիլմ: Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը մանրամասնեց, որ ֆիլմը վատ պայմաններում բնակվող ընտանիքի մասին է. հայր, մայր, երկու որդի և մեկ դուստր, որոնց բախտը հանկարծակի ժպտում է: «Ֆիլմի առաջին մասում ընտանիքի հայրը հեռանում ու գնում է ապրելու հարուստ, բայց շատ ծեր մի կնոջ հետ: Կինն էլ սթրեսային հոգեվիճակում տանից դուրս է գալիս ու մոտոցիկլետի հարված ստանում: Վախեցած մոտոցիկլիստը նկատելով դեպի մայրը վազող որդիներին՝ փախչում է… Այ այստեղից էլ ամեն ինչ սկսվում է, մոտոցիկլիստի գրպանից ընկնում է արդեն իսկ 500 միլիոն դոլար շահած վիճակախաղի տոմսը: Մայրն ու զավակները հարստանում են ու շքեղ տուն գնում ամուսնու տան կողքին»,-մանրամասնեց Արթուր Սուքիասյանը:

Ֆիլմում ընդգրկված են նաև գլամուրային կյանքով ապրող 2 աղջիկներ, ովքեր որոշ պատճառներով գործազուրկի կարգավիճակում հայտնվելով՝ դիմում են տարբեր միջոցների, որպեսզի գումար հայթայթեն: «Հանգամանքների բերումով երկուսն էլ հայտնվում են նույն ժամին նույն տեղում՝ սպասուհու կարգավիճակում՝ լոտոյով հարստացած կնոջ տանը:  Տանտիկինը նրանց ստրկուհիներ է անվանում, չհաշված դա՝ հալածվում են տիրուհու գիրուկ աղջկա կողմից: Այստեղ աշխատող թիկնապահին փորձում է գրավել տիրուհու աղջիկը, բայց երիտասարդն էլ իր հերթին ջանում է արժանանալ սպասուհիների համակրանքին»,-ընտանեկան խառնաշփոթի մասին հայտնեց մեր զրուցակիցը:

Քանի որ մոտոն է դառնում պատճառ, որ ընտանիքը ձեռք է բերում այդ շահած լոտոն՝ ֆիլմը կոչվում է «Մոտո լոտո»: Նախնական շրջանում այն ցուցադրվելու է «USArmenia TV»-ով, սակայն հայաստանյան հեռուստադիտողը ևս հնարավորություն կունենա հետևել ընթացքին՝ սկզբում համացանցի, այնուհետև հայկական հեռուստաալիքներից մեկի միջոցով: «Հիմա չեմ կարող ասել, թե որ հեռուստաալիքով կցուցադրվի, բայց, միանշանակ, բանակցություններ են տարվում: Ասեմ, որ նկարահանման աշխատանքներն իրականացվում են «Dim Media» և «USArmenia» ընկերությունների կողմից ներդրված ֆինանսական միջոցներով: Նկարահանվում է ամերիկյան գեղարվեստական ֆիլմի չափորոշիչներով:  Միակ հայկական բազմասերիանոց հեռուստաֆիլմն է, որ առաջինից մինչև վերջին սերիան նկարահանվում է հատուկ լուսադրում պահանջող RED տեսախցիկով: Նաև, Միացյալ Նահանգներում նկարահանված առաջին և իր տեսակի մեջ եզակի հումորային նախաիծն է»,-ընդգծեց ռեժիսորը:

Նկարահանվել են Աննա Պանին, Արամ Մխիթարյանը, Թագուհի Հակոբյանը, Հռիփսիմե Կիրակոսյանը, Սևակ Հակոյանը, Հայկ Գրեգորյանը, Մերի Բասմաջյանը, Արման Հովհաննիսյանը, Սոնա Քարամյանը և այլք: «Ընդգրկված են նաև մեքսիկացի, իտալացի, արգենտինացի ու ամերիկացի պրոֆեսիոնալ դերասաններ ու մոդելներ»,- հավելեց նա:

Բոլոր ֆիլմերի պես «Մոտո լոտո»-ն ևս կունենա սաունդթրեյք: Թե ո՞ր երգիչը կկատարի այն, շուտով պարզ կլինի:

Նելլի Մարգարյան



«Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը