Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արմեն Սարգսյանն ավարտում է Չինաստանում իր դիվանագիտական առաքելությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ փետրվարի 17-26-ը մի շարք հանդիպումներ է ունեցել իր չինացի գործընկերների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փետրվարի 17 -ին դեսպան Սարգսյանը հանդիպում է անցկացրել Չինաստանի Կումկուսի կենտկոմի միջազգային բաժնի պետի տեղակալ, փոխնախարար Ճոու Լիի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայունության ամրապնդմանը ու զարգացմանն ուղղված հնարավորությունները։ Ընդգծվել է, որ բացառապես խաղաղ ճանապարհով տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից և նպատակներից։

Փետրվարի 22-ին «Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիայի» փոխնախագահ Ճաո Չունչաոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են «Cubesat» տեսակի արբանյակներ բաց թողնելու գործում համագործակցության մանրամասներ, ինչը Հայաստանի հետ տարբեր գիտական ոլորտներում ապագա համագործակցության հիմք կարող է հանդիսանալ:

Փետրվարի 23-ին Չինաստանի ԱԳ փոխնախարար Լի Խուիլայի հետ հանդիպմանը չինացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սկզբունքային հարցերում Չինաստանին սատարելու համար։ Նա նշել է, որ Չինաստանը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հատկապես կարևորելով համագործակցությունը ԵԱՏՄ և ՇՀԿ շրջանակներում։

Փետրվարի 25-ին դեսպան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նաև Պետխորհրդի խորհրդական, Չինաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի գլխավոր տնօրեն տիկին Սյու Լինի հետ։ Կողմերը կարևորել են Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը` նշելով, որ այն յուրահատուկ հարթակ է հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման համար, ինչպես նաև հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության վառ օրինակ է հանդիսանում։

Փետրվարի 26-ին կայացել է ՀՀ դեսպանի հրաժեշտի հանդիպումը Չինաստանի մշակույթի փոխնախարար Դինգ Վեյի հետ։ Վերջինս հորդորել է հայկական կողմին ակտիվ մասնակցություն ունենալ տարվա ընթացքում Չինաստանում կազմակերպվող տարաբնույթ միջազգային ցուցահանդեսներին, փառատոններին, որոնք նպատակ ունեն ներկայացնելու հատկապես Մետաքսի ճանապարհի երկրների մշակույթը։ Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել մշակութային բնագավառում համագործակցության կարևորությունը։

Չինացի գործընկերները շնորհակալություն են հայտնել դեսպան Սարգսյանի դեսպանավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում կատարած իր աշխատանքի ու ներդրումի համար` շնորհավորելով դիվանագիտական առաքելության հաջող ավարտի կապակցությամբ: Դեսպան Սարգսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՉԺՀ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար:  

 

Ինչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները