Ճապոնիայի բնակչությունը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել Է եւ կազմել 127,1 միլիոն մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի բնակչության թվաքանակը վերջին հինգ տարվա ընթացքում կրճատվել Է գրեթե 950 հազարով եւ այժմ կազմում Է շուրջ 127,1 միլիոն:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են կառավարության կողմից հրապարակված պաշտոնական պետական մարդահամարի արդյունքները, որն անցկացվել Է անցյալ տարի: Այսօրինակ հերթական ուսումնասիրությունն առաջին անգամ Է գրանցել երկրի բնակչության կրճատում:
Պետական մարդահամարներն այստեղ անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 1920 թվականից:
Բնակչության կրճատումը, ինչպես ասված Է կառավարության հաղորդագրության մեջ, կապված Է ծնելիության անկման հետ: Միեւնույն ժամանակ բնակչության թվաքանակի որոշակի աճ Է նշվել Ճապոնիայի առանձին շրջաններում՝ առաջին հերթին Տոկիո մեգապոլիսում, որը գրավում Է ավելի բարձր աշխատավարձերով եւ հնարավորություններով, հարուստ մշակութային կյանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



