Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ամենահայտնի դերասանները՝ «Շանթի» նոր սերիալում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Քարտ բլանշ». այսպես է կոչվում գեղարվեստական ֆիլմի կանոններով նկարահանված 24 մասանոց նոր հեռուստաֆիլմը, որը «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 9-ից։ Հեռուստաֆիլմը եթերում կլինի շաբաթական 2 անգամ։ Թեև ռեժիսոր, դերասան Ժան Նշանյանը խնդրում է իրեն  չնշել որպես ֆիլմի ռեժիսոր, քանի որ մեծ աշխատանք արեն են որդին՝ Արման Նշանյանը և Գրիգ Վահրամյանը՝ Հայաստանի, Գևորգ Սարգսյանը՝  ԱՄՆ-ի նկարահանումների ժամանակ, հենց նա է կանգնած ֆիլմի ակունքներում։ Սա կարելի է համարել Նշանյանների ընտանեկան ֆիլմը, որը նկարահանել են համագործակցելով «Artn-Shant TV»-ի հետ։

BlogNews-ը  հանդիպել է Ժան Նշանյանին և մի շարք բացահայտումներ արել ֆիլմի մասին։ «Ամեն անգամ Հայաստան գալիս ինչ-որ մի բացահայտում եմ անում ինձ համար։ Այս անգամ բացահայտումս մեր ֆիլմի սցենարիստ Աստղիկ Սիմոնյանն էր։ Շատ ուրախ եմ նաև, որ Հայաստանում այսպիսի ջահելություն կա՝ նվիրված իր գործին, ինչպիսիք են, օրինակ, Գրիգ Վահրամյանը, Արման Միտոյանը։ Մենք կոնկրետ ռեժիսոր չենք ունեցել։ Արմանը, Գրիգը և Գևորգը շատ զիլ գործ են արել։ Ես զարմացած եմ, որ հիմա կա ջահելություն, որն այդքան լուրջ է վերաբերում իր աշխատանքին»,- ասաց Ժան Նշանյանը՝ հավելելով, որ ի սկզբանե պայամանվորվել էին, որ նկարահանելու են կինո, ոչ թե սերիալ։

Ֆիլմը բավականին լուրջ դերասանական կազմ ունի՝ Ժան Նշանյան, Շաքե Թուխմանյան, Սամվել Սարգսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նշանյան, Վիգեն Ստեփանյան, Քեն Գեյբլ, Լևոն  Շառաֆյան, Լուսինե Սարգսյան, Սուսաննա Ղևոնդյան, Աննա Գրիգորյան, Սոֆյա Պողոսյան, Վիվիեն Բաստանջյան, Սաթենիկ Հազարյան, Հովակ Գալոյան, Սուրեն Առուստամյան, Արսեն Գրիգորյան և այլք։ Ժան Նշանյանը նշեց, որ նույնիսկ էպիզոդներում նկարահանվելու համար համագործակցել են պրոֆեսոնալ դերասանների հետ, ովքեր, եթե անգամ, դիպլոմ էլ չունեն, գոնե փորձառու են։

«Այս ֆիլմում կարևորը ոչ թե գումարային  ներդրումն էր, այլ գաղափարն ու ընկերությունը։ Երիտասարդ շատ դերասաններ, իմանալով, թե ինչ կազմ է հավաքվել, ասում էին՝ մենք էլ ենք ուզում մասնակցել, բյուջեն կարևոր չէ։ Այս առումով գաղափարական կողմը մեզ մոտ շատ ուժեղ էր»,- նշեց նա և հայտնեց, որ ֆիլմի նկարահանումներին թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում շատ են օգնել ընկերները և հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդան Աթայանին, Վիկտորյա և Արմեն Ասլանյաններին։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և ԱՄՆ-ում։ Այն 4 ընկերների մասին է, որոնց մարմնավորում են Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Սամվել Սարգսյանը և Վիգեն Ստեփանյանը։ «Իրենց միջև մնացել է լավ ընկերություն, թեև յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով և մասնագիտական առումով ոչ մի կապ չունեն իրար հետ»,- նշեց Ժան Նշանյանը։

Թե պատմությանն ինչպես է կապվում Արման Նշանյանի հերոսը, ով ԱՄՆ-ում բանտարկյալ է, քանի որ մեղադրում է իր կնոջ՝ Սոֆյա Պողոսյանի հոերոսուհու սպանության մեջ, նա բացահայտել չի ցանկանում, միայն մի բան է նշում. հեռուստադիտողները կտեսնեն լարված և դինամիկ ֆիլմ, որտեղ կա և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ լարվածություն. «Ամեն սերիան իր ամփոփված անելիքն ունի։ Յուրաքանչյուրը կյանքում ունի իրեն վերանայելու և «քարտ բլանշի» հնարավորություն։ Յուրաքանչյուրս էլ կայնքում շատ սխալներ ենք արել և պատասխան ենք տալիս դրա համար, սակայն մարդկանց պետք է երկրորդ հնարավորություն տալ»։

                   

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը