Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հոսանքի էժանացման մասին խոսելը դեռ վաղ է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորության վերաբերյալ։

Նման ակնկալիքների համար անշուշտ որոշակի հիմքեր կան, սակայն վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Սակագնային տարվա ավարտին դեռ հինգ ամիս ժամանակ կա եւ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել։ 

Մյուս կողմից՝ սակագների վրա ազդող գործոնները բազմազան են։ Այս պահին դրանք ինչպես դրական, այնպես էլ բացասական են։
Նախորդ տարվա գործունեության արդյունքներով համակարգը ոչ միայն դուրս է գալիս կուտակված փոխադարձ պարտքերի շղթայից, այլեւ բարելավվում է ֆինանսական դրությունը։ Իրականացված միջոցառումները բարենպաստ պայմաններ են ստեղծել հասարակությանը հուզող ամենակարեւոր խնդրի՝ սակագնի վրա ճնշումը թուլացնելու համար։ 

Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, անհամեմատ բարելավվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը։ Մասնավորապես նկատելի է էժան հոսանքի արտադրության ծավալների ավելացում։ 

2015թ. ցուցանիշներով աճ արձանագրվեց ինչպես ատոմակայանի, այնպես էլ հիդրոէներգետիկայի ոլորտում արտադրված էլեկտրաէներգիայի առումով. առաջինում արտադրության ծավալներն ավելացան 13,1, երկրորդում՝ 10,7 տոկոսով։ 

Ընդ որում, համակարգում նվազեցին ջէկերի մատակարարումները։ Ջերմային կայանների արտադրած հոսանքը, որը, ինչպես հայտնի է, անհամեմատ թանկ է, կրճատվել է գրեթե 15 տոկոսով։ Չնայած դեռ չեն հրապարակվել այս տարեսկզբի էներգաարտադրության ցուցանիշները, այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ասելու, որ միտումները հիմնականում պահպանվել են նաեւ հունվար-փետրվարին։ Ըստ էության, դրան խանգարող գործոններ չեն եղել։

Էներգաարտադրության կառուցվածքը չափազանց կարեւոր հանգամանք է սակագների ձեւավորման գործում։

Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում առաջացան լուրջ ֆինանսական ճեղքվածքներ։ Դրանք բերեցին սակագների հարկադրված բարձրացման։

էլեկտրաէներգիայի կառուցվածքը համարվում է սակագների վերանայման հիմնական պատճառներից մեկը։ Պլանավորվածից շեղումների հետեւանքով նախորդ տարիներին ՀԷՑ-ում առաջացած վնասները կազմեցին մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ 

Հերթական սակագնային տարում էներգաարտադրության դրական կառուցվածքը թույլ է տվել ոչ միայն նոր վնասներ չկուտակել բաշխիչ ցանցերում, այլեւ նույնիսկ հավելյալ հասույթներ են ձեւավորվել։ Խոսքը շուրջ 3-3,5 մլրդ դրամի մասին է։ 

Սա այն լրացուցիչ գումարն է, որը ՀԷՑ-ում առաջացել է սակագնով սահմանված հաշվեկշիռների համեմատ ավելի մեծ քանակությամբ, պարզ ասած, էժան էլեկտրաէներգիայի առաքմամբ։ Եթե հաջողվի այս միտումը պահպանել մինչեւ սակագնային տարեվերջ, ապա այդ գումարը ներառվելու է հաջորդ սակագների հաշվարկներում եւ ունենալու է դրական ազդեցություն նվազման ուղղությամբ։ 

Հաջորդ սակագնային տարում էլեկտրաէներգիայի էժանացման վրա դրական ազդեցություն ունեցող մյուս կարեւոր գործոնը նախորդ տարիների կուտակված պարտքերի, այսպես ասած, ամբողջական մարումն է։ Ինչպես հայտնի է, դրանք ներառված են գործող սակագների մեջ եւ նախատեսվում է փակել մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը։ Սա նշանակում է, որ նոր սակագնային տարում վերանում է 23,4 մլրդ դրամ հավելյալ հասույթ ստանալու խնդիրը, որը տարբեր պատճառներով առաջացել էր բաշխիչ ցանցերում։ 

Սրանք այն երկու կարեւոր գործոններն են, որոնք դրական դեր ունեն սակագների վրա։ Եթե չլինեն այլ խանգարող հանգամանքներ, ապա դրանց շնորհիվ սակագինն անպայման կնվազի։ 

Սակայն դա առայժմ այնքան էլ միանշանակ չէ։ Գոյություն ունի հատկապես մի կարեւոր հանգամանք, որ հարկ է հաշվի առնել էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությունների վերաբերյալ դատողություններ անելիս։ 

Խոսքը մասնավորապես ատոմակայանի նախատեսվող երկարատեւ կանգառի մասին է։ Ինչպես հայտնի է, ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով ավելացնելու ծրագրի շրջանակներում 2017-2018թթ. սակագնային տարիներին ատոմակայանն ունենալու է երկու երկարատեւ դադար համապատասխանաբար՝ 3 եւ 4 ամսով։

Հաշվի առնելով, որ ԱԷԿ-ը հոսանքի արտադրության անհամեմատ էժան աղբյուր է եւ կարեւոր դեր ունի սակագների ձեւավորման գործում, նման երկարատեւ կանգառը չի կարող չմեծացնել ճնշումը։ Հիշեցնենք, որ նախորդ տարիներին ՀԷՑ-ում ճեղքվածքների առաջացման պատճառներից մեկն էլ ատոմակայանի նախատեսվածից ավել կանգառն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութ