Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ ՀՅԴ-ն ընտրեց Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, թե ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցությունն ուղղված չէ երրորդի դեմ: Երրորդ կողմ ասելով՝ Ռուստամյանը նկատի է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ պատասխանել է այդ մասին լրագրողների հարցերին:

ՀՅԴ-ականը դրական է գնահատել Քոչարյանի հետ իրենց համագործակցությունը եւ ասել, որ նրա կառավարման տարիները վատ տարիներ չեն եղել: Ռուստամյանը հայտարարել է, որ այսօր իրենք գտել են գործընկեր, որի հետ համագործակցում են:

Փաստորեն, ՀՅԴ-ական պատգամավորը ինչ-որ առումով նաեւ որոշակի մեղադրական ակնարկ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Համենայն դեպս հարց է առաջանում՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի հետ գործընկերություն սկսեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանից այդպես էլ չստացա՞վ որեւէ առաջարկ: Համենայն դեպս, դաշնակցական գործչի հայտարարությունից կա նման տպավորություն:

ՀՅԴ-ն բավական երկար ժամանակ սպասողական վիճակում էր, եւ անգամ կտրուկ քայլ արեց եւ սրեց հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին, սակայն այդպես էլ որեւէ քայլ չտեսավ Ռոբերտ Քոչարյանից: Եվ ահա դրանից հետո ՀՅԴ-ն ոչ միայն երիտասարդ, այլեւ ըստ էության 125-ամյա զառամյալ թոշակառուի կարգավիճակում վերջնականապես չհայտնվելու համար էլ որոշեց համագործակցել Սերժ Սարգսյանի հետ՝ հույսը կտրելով Ռոբերտ Քոչարյանից:

Այս տեսանկյունից, իհարկե, Դաշնակցությունն իրավացի է, երբ նշում է, որ համագործակցությունը Քոչարյանի դեմ չէ: Խնդիրն այն է, եթե Դաշնակցությունը Քոչարյանի համար որեւէ նշանակություն ուներ որպես քաղաքական գործիք, ապա այդ նշանակությունը պետք է որեւէ կերպ դրսեւորվեր եւ չկառուցվեր միայն համատեղ անցյալի վրա: Իսկ եթե կար համատեղ անցյալից բացի համատեղ ներկա, ապա հազիվ թե Սերժ Սարգսյանին հաջողվեր այդքան հեշտ կազմաքանդել այդ ներկան: Սա նշանակում է, որ ոչ թե ՀՅԴ-ն հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանից, այլ երեւի թե ՀՅԴ-ն ընտրեց Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ լիովին համոզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է իշխանական ամբիցիաներից:

Այստեղ խնդիրն այն է, որ Քոչարյանը, լինելով համակարգի առանցքային դեմքերից մեկը, հիանալի պատկերացնում էր, որ իշխանական ամբիցիաներ իրացնելու համար իրեն հարկավոր է երկու առանցքային հենարան՝ Գագիկ Ծառուկյան եւ ՀՀԿ: Երկրորդ նախագահը այդպես էլ չկարողացավ իրացնել այստեղ իր ունեցած հնարավորությունները: Եթե Գագիկ Ծառուկյանի դեպքում իրավիճակը էապես մոտեցավ 50/50-ի, ապա ՀՀԿ-ի դեպքում այն զգալիորեն հեռու մնաց այդ սահմանից: Ռոբերտ Քոչարյանի տարբեր ակնարկներին ՀՀԿ-ից չեղավ բավարար արձագանք, որը նրան թույլ կտար հող շոշափել ոտքի տակ: ՀՅԴ-ն ընդամենը կարող էր հերթական անգամ օգտվել Քոչարյանի իշխանության գալուց, սակայն լուծել այդ հարցը Դաշնակցությունն անկարող էր: Եվ այժմ ՀՅԴ-ն ընդամենը չցանկացավ արժանանալ նրա ճակատագրին եւ չցանկացավ ձեռքից բաց թողնել գուցեեւ վերջին հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է