«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասը շարունակում է գործադուլը. նրանք բողոքի ակցիա են անում (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր՝ փետրվարի 27-ին, շարունակում է գործադուլը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տոնավաճառում աշխատակիցների մեծ մասն այսօրվանից շարունակում են իրենց աշխատանքը տոնավաճառում, միայն շուրջ երկու տասնյակ աշխատակիցների տաղավարներն են շարունակում փակ մնալ:
«Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիան, թող իջեցնեն մեր տաղավարների գինը: Արդեն մի քանի ամիս է առեւտուր չի լինում, ես ոնց վճարեմ հարկերն ու տաղավարի վարձը, սենց չենք կարողանա ապրել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցներից տիկին Հռիփսիմեն:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը:



