Աշխարհի առաջին ռոբոտային հյուրանոցը` ներսից (լուսանկարներ)
ԼԱՅՖTert.am-ը գրում է.
Հուլիսի 16-ին ճապոնական Նագասակի քաղաքում տեղի կունենա ամբողջությամբ հումանոիդ ռոբոտներով համալրված սպասարկող անձնակազմով բացառիկ հյուրանոցի բացման արարողությունը:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, Հեն-նա հյուրանոցն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում: Այն ունի 72 համար և 10 մարդանման ռոբոտ աշխատող, որոնք ամբողջությամբ իրենց վրա են վերցրել այցելուներին սպասարկելու պարտավորությունը: Բարեհամբույր ռոբոտներն այցելուներին հետ կկարողանան շփվել 4 տարբեր լեզվով` ճապոներեն, անգլերեն, չինարեն ու կորեերեն:
Մարդկանց դիմավորելուց զատ դրանք նաև կմաքրեն համարներն ու կտանեն այցելուների ուղեբեռը:
Հետաքրքրական է, որ ռոբոտներն այնպես են ստեղծված, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք մարդու պես շնչում են և թարթում աչքերը։





1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



