Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արսեն Գրիգորյանն՝ առաջիկա ծրագրերի և «Քարտ բլանշ» ֆիլմում նոր կերպարի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

«Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է, իսկ այսօր զրուցել ենք դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ, ով այդ ֆիլմում մարմնավորելու է ֆիլմի մտահղացման հեղինակ, դերասան Ժան Նշանյանի հերոսի որդու կերպարը:

««Քարտ բլանշ» ֆիլմում նկարահանվելու հրավերը ստացել եմ Նշանյաններից: Այստեղ խաղացել եմ Ժան Նշանյանի հերոսի որդու դերում եւ ինքս էլ արդեն սպասում եմ հեռուստատեսային ցուցադրությանը, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ստացվել արդյունքը,- պատմեց Արսեն Գրիգորյանն ու ավելացրեց,- չեմ կարող չնշել, որ նկարահանումներն անցել են բավականին հետաքրքիր ու պրոֆեսիոնալ պայմաններում, դրանից ելենելով էլ արդյունքի մասին խոսելիս կարելի է նախապես ենթադրություններ անել. Շատ հետաքրքիր ֆիլմ է սպասվում»:

Իր կերպարի մասին խոսելիս՝ Արսեն Գրիգորյանը նկատեց. «Իմ եւ Ժան Նշանյանի կերպարների միջոցով ցուցադրվելու են հայր եւ որդու, կամ այլ կերպ ասած սերունդների բեկումնային բախումը, սակայն կարեւորը վերջում այդ խնդիրները դառնում են լուծելի: Կերպարս ավելի շատ դրական է, քան բացասական, կամ գուցե դրանց մեջտեղում: Իմ հերոսը չի համաձայնվում հոր ընդունած որոշումների հետ, ունի իր կարծիքը՝ լի երիտասարդներին հատուկ էմոցիաներով: Պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ համար մեծ հաճույք ու պատիվ էր խաղալ Ժան Նշանյանի հետ, նրանից հասցրեցի շատ բան սովորել»:

Չհաշված կարճամետրաժ ֆիլմերը՝ այս ֆիլմում հեռուստադիտողն առաջին անգամ Արսեն Գրիգորյանին կտեսնի լուրջ դերով, սա դերասանին պարտավորեցնում է.

«Իհարկե, թատրոնում եւ կարճամետրաժ մի քանի ֆիլմերում խաղացել եմ լուրջ կերպարներ, սակայն որպես լիամետրաժ աշխատանք, այո, սա առաջին հեռուստատեսային արտադրանքն է ինձ համար, որտեղ լուրջ դերով եմ հանդես գալու: Սա ինձ պարտավորեցնում է, բայց եւ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր կերպար դերասանին ճանաչելու նոր հնարավորություն է ընձեռում»,- հավելեց նա:

Միեւնույն ժամանակ, երբ կցուցադրվի «Քարտ բլանշ»-ը, Արսեն Գրիգորյանին կրկին կտեսնենք «Դոմինո» սիթքոմում, քանի որ հաշված օրեր անց կմեկնարկի սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Դերասնաը մեզ տեղեկացրեց, որ այս անգամ սիթքոմում իր մասնակցությունը ավելի մեծ կլինի.

«Ուրախ եմ, որ «Դոմինո»-ում պետք է շարունակեմ ներկայանալ. այս անգամ արդեն իմ կերպարին՝ Արթուրին, հեռուստադիտողն ավելի շատ կտեսնի: Նոր եթերաշրջանում իմ կերպարը մտերմանում է երեք ընկերների հետ եւ նրանց հետ նոր գործ հիմնում»,- պատմեց Արսենը:

Դերասանի հետ կապված նորություններն առաջիկայի համար այսքանով չեն սահամանափակվի.

«Շատ շուտով նոր կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվելու, որտեղ ես ոչ միայն կնկարահանվեմ որպես դերասան, այլեւ կզբաղվեմ ֆիլմի պրոդյուսինգով՝ պրոդյուսերներից մեկը ես կլինեմ: Ֆիլմի ռեժիսորն է Լիլիթ Մովսիսյանն, այն կոչվում է «Դատը»: Միտք ունենք այս ֆիլմը ներկայացնել տարբեր մրցույթներում, բայց հույս ունենք, որ այն կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ, որպեսզի հեռուստադիտողն էլ տեսնի»,- պատմեց Արսեն Գրիոգրյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել