Հոնկոնգում վթարի է ենթարկվել մարզական օդանավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Հոնկոնգում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել թեթեւ մարզական օդանավը, օդաչուն զոհվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով հոնգոնկյան հեռուստատեսությունը:
Չեխական արտադրության Zlin միաշարժիչ երկտեղանի օդանավը տեղական ավիաակումբին էր պատկանում: Օդաչուների խցում միայն մեկ ինստրուկտոր կար, որը մշակում էր ջրի վրա օդանավի մանրեւրը:
Չպարզաբանված պատճառներով օդանավը սկսել է կորցնել արագությունը ու ընկել է այս տեղանքի խոշորագույն ջրամբարի մեջ, որը գտնվում է քաղաքի կենտրոնից հեռու՝ քիչ բնակեցված թաղամասում:
Հոնկոնգի քաղաքացիական ավիացիայի վարչությունը սկսել է հետաքննել միջադեպը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



