Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիները Իսրայելում բռնության են ենթարկել անկախ լրագրողին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ադրբեջանցիները Իսրայելում բռնության են ենթարկել անկախ լրագրող Միլանա Գորենշտեյնին: Այս մասին նա հայտնել է մի շարք լրատվամիջոցների փոխանցված գրավոր հաղորդագրությունում: Նա տեղեկացրել է, որ պատահարը տեղի է ունեցել Հայիմ Վայցմանի անվան Նախագահական անտառում կազմակերպված միջոցառման ընթացքում:

«Ես մասնակցում էի մի միջոցառման, որը փետրվարի 26-ին Իսրայելի Նախագահական անտառում կազմակերպել է ադրբեջանա-իսրայելական «АзИз» ասոցիացիան: Կազմակերպիչների կողմից ենթարկվել եմ ֆիզիկական բռնության և վիրավորանքների, ձերբակալվել եմ, ինձ հագցրել են ձեռնաշղթաներ և տարել են ոստիկանական բաժանմունք ու հարցաքննել` պարտականությունների իրականացման ժամանակ իրավապահ մարմիններին խոչընդոտելու մեղադրանքով»,-հայտնել է նա:

Միլանա Գորենշտեյնին իր կալանքը բացատրել են այն հանգամանքով, թե միջոցառումը մասնավոր է եղել:

«Մինչ այդ միջազգային և իսրայելական ԶԼՄ-ներում հայտնում էին, որ դա  հանրային միջոցառում է, ինչն արձանագրված է ֆաքսում, որը մեկ օր առաջ ուղարկել եմ Իսրայելի ոստիկանություն: Քանի որ ես անկախ լրագրող եմ, պատրաստում էի ֆոտոռեպորտաժ, սակայն կազմակերպիչները ֆիզիկապես խանգարում էին իմ աշխատանքին: Միջոցառման ժամանակ ես հայտարարեցի բոլոր ներկաներին, այդ թվում` ոստիկաններին, այն մասին, որ սա Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչություն է Իսրայել պետության նկատմամբ»,-տեղեկացրել է անկախ լրագրողը:

Միլանա Գորենշտեյնն ավելացրել է. «Կազմակերպիչները հրահրել են ինձ ձերբակալած ոստիկանությանը դիմել բժիշկներին` ամրագրելու իբրև թե իմ կողմից իրենց հասցված «վնասվածքները» և պատրաստակամություն են հայտնել հաստատելու այդ փաստերը (այսինքն` դատարանում տալ կեղծ ցուցմունքներ): Ոստիկանական բաժանմունքից ազատվելուց հետո ես սոցիալական ցանցերում իմ և իմ ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ հայտնաբերեցի ադրբեջանցու կողմից: Նկարագրված իրադարձությունների վերաբերյալ մամուլի համար պատրաստվում է պաշտոնական հայտարարություն: Բոլոր մեղավորները կÕ �նթարկվեն պատասխանատվության»:

 

ՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել