Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օգտագործե՞լ աղ, թե՞ ոչ

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Մարդիկ, ովքեր սննդի մեջ օգտագործում են մեծ քանակությամբ աղ, հաճախ են տառապում օստեոպորոզի և միզաքարային հիվանդություններով: Լաբորատոր փորձարկումները պարզել են, որ նատրիումի և կալցիումի քանակությունն օրգանիզմում կարգավորվում է նույն մեխանիզմով: Նատրիումի հավելյալ օգտագործման դեպքում օրգանիզմն այն հեռացնում է մեզի միջոցով՝ երիկամներով: Նման դեպքում կալիումը՝ նատրումի հետ միասին, հեռանում է օրգանիզմից:

Մեզի մեջ կալիումի բարձր քանակությունից տեղի է ունենում միզածորանում քարերի առաջացում, իսկ արյան մեջ կալիումի պակասից ոսկորների նյութի ամրությունը թուլանում է և արդյունքում՝ զարգանում է օստեոպորոզ:

Գիտնականները հայտաբերել են աղին փոխարինող միջոց: Հոլանդական գիտնականներն առաջարկել են աղը փոխարինել սոյայի սոուսով, որպեսզի սննդակարգն ավելի առողջարար լինի:

ax55Օրեցօր մարդն օգտագործում է ավելի աղի սնունդ, և արդյունքում՝ ի հայտ են գալիս ճարպակալում, քրոնիկական սրտանոթային հիվանդություններ, երիկամների հիվանդություններ: Նման դեպքերում պետք է անցնել առանց աղի սննդակարգի:

Աղի առավելությունները

Նատրիումի քլորիդը կենսաբանորեն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ աղի մեջ քլորի իոնն այն հիմնական նյութն է, որի շնորհիվ՝ արտադրվում է աղաթթու, որը լեղապարկի հյութի կազմի մեջ է մտնում: Ցուրտ և միջին ջերմաստիճանի պայմաններում ապրող մարդկանց օրական աղի օգտագործումը պետք է կազմի 10գ, իսկ տաք երկրների բնակիչների մոտ՝ 25գ:

Եթե օրգանիզմը զգա աղի պակաս, ապա աղը կվերցնի ոսկորներից և մկաններից՝ նման կերպ վնաս հասցնելով երկուսին էլ: Օրգանիզմում աղի պակասը կարող է առաջացնել աղեստամոքսային աշխատանքի խափանում, սրտանոթային համակարգում խախումներ, ինչպես նաև՝ հանգեցնել դեպրեսիայի, նյարդային և հոգեկան հիվանդությունների:

Աղի վնասի մասին

Հաճախ մարդիկ չարաշահում են աղի օգտագործումը՝ այն հասցնելով օրական 40գ-ի: Նման դեպքում աղը մի շարք առողջական խնդիրների պատճառ է դառնում՝ ավելորդ քաշի ավելացում, քանի որ աղի ավելորդ քանակությունը խանգարում է նյութափոխանակության գործընթացներին, ի հայտ են գալիս այտուցներ, բարձր զարկերակային ճնշում:

C12GK3 A spoonful of granulated sugar on a black background.

Որպեսզի օրգանիզմում կարգավորվի աղի քանակությունը և հնարավոր լինի հեռացնել դրա ավելորդ քանակությունը ստեղծվել է «առանց աղի» դիետան: Այս դիետան չի բացառում աղը սննդակարգից, այլ սահմանափակում է դրա օգտագործումը: Իսկ արդյունքները իրենց երկար սպասել չեն տալիս՝ հեռանում է ավելորդ քաշը, լավանում է ինքնազգացողությունը:

«Առանց աղի» դիետայի նպատակն է՝ կարգավորել և վերականգնել օրգանիզմի աղա-ջրային հավասարակշռությունը:

«Առանց աղի» դիետայի սկզբունքները

  1. Սննդի պատրաստման ընթացքում չի կարելի աղ անել, այլ աղը պետք է ավելացնել արդեն պատրաստի սննդին:
  2. Օրական պետք է ուտել 5-6 անգամ, և վերջին սննդի ընդունումը պետք է լինի ժամը 19:00-ից ոչ ուշ:
  3. Եթե սովոր եք լավ աղի սնունդ ուտելուն, ապա այս դիետայի կիրառման առաջին օրերին սնունդը շատ անհամ կթվա: Այս խնդիրը կարելի է լուծել սննդին ավելացնելով սոխ, սխտոր, կանաչեղեն:
  4. «Առանց աղի» դիետայի մինիմալ տևողությունը 4 օր է, իսկ մաքսիմալ տևողությունը 15 օր է:

Թույլատրելի մթերքներ

Ցորենի և տարեկանի ալյուրից պատրաստված հաց:

Խաշած ոչ ճարպոտ միս և ձուկ:

Բացի բանանից և խաղողից կարելի է օգտագործել մնացած մրգերը և բանջարեղենները՝ հում, եփված կամ շոգեխաշած տեսքով:

Կաթնաթթվային մթերքներ՝ կանթաշոռ, յոգուրտ, մածուն, անյուղ կաթ:

Ձու:

Ըմպելիքներից կարելի է օգտագործել թեյ, սուրճ, կիսել, կոմպոտ և բացառել գազավորված ըմպելիքները: Նշված ըմպելիքների մեջ շաքարի քանակությունը պետք է քիչ լինի:

ax5Արգելված մթերքներ

Ճարպոտ, տապակած, կծու և ապխտած սնունդ:

Գառան և խոզի ճարպոտ միս:

Չիպսեր, սուխարիներ, ֆստղ, երշիկեղեն, թթու, մարինադ:

Ապխտած, մարինացված ձուկ:

4-օրյա «առանց աղի» դիետա

Այս 4 օրը պետք է հրաժարվել շաքարից, աղից և կարագից:

1-ին օր

Խաշած կարտոֆիլ: Անսահմանափակ ըմպելիք:

2-րդ օր

Խաշած հնդկաձավար կամ բրինձ: Անսահմանափակ ըմպելիք:

3-րդ օր

Խաշած հավի սպիտակ միս: Անսահմանափակ ըմպելիք

4-րդ օր

Առաջին օրվա սննդակարգը:

15-օրյա «առանց աղի» դիետա

Առաջին երեք օրերը

500գ խաշած հավի կրծքամիս ամբողջ օրվա ընթացքում: Առանց շաքարի ըմպելիքներ:

Երկրորդ երեք օրերը

500գ ոչ ճարպոտ ձկան միս՝ խաշած կամ շոգեխաշած: Առանց շաքարի ըմպելիքներ:

Երրորդ երեք օրերը

Ջրով պատրաստված ցանկացած շիլա, որի քանակությունը չպետք է գերազանցի 500գ-ը: Առանց շաքարի ըմպելիքներ:

Չորրորդ երեք օրերը

Ցանկացած բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլի: Բանջարեղենը կարող է լինել հում, եփած կամ շոգեխաշած: Քանակությունը պետք է կազմի օրը 1-2կգ: Պետք է օգտագործել առանց շաքարի ըմպելիքներ:

Հինգերորդ երեք օրերը

Բացառությամբ բանանի՝ կարելի է օգտագործել ցանկացած միրգ, օրական՝ 1-2կգ: Խմեք առանց շաքարի ըմպելիքներ:

Սրտամկանի աշխատանքի բարելավման համար օրգանիզմը պետք է ապահովել կալիումով, մանգանով, В խմբի վիտամիններով, L- կարնիտինով, օմեգա-3 ճարպաթթուներով: Սահմանափակեք աղի օգտագործումը:

Առանց աղի դիետան հակացուցված է

axՊետք չէ գործածել այս դիետան շոգին և ծանր ֆիզիկական վարժություններ կատարելիս: Դա բացատրվում է նրանով, որ ծանր ֆիզիկական պարապմունքները և շոգը հեռացնում են օրգանիզմի աղը քրտինքի միջոցով, իսկ օրգանիզմին ամեն դեպքում անհրաժեշտ է որոշակի քանակությամբ աղ: Սպորտսմենները, այդ պատճառից ելնելով, չեն կիրառում այս դիետան:

 

Ուշադրություն

Առանց աղի դիետան օգտագործելիս ուշադիր եղեք օրգանիզմի նկատմամբ: Աղի անբավարար լինելու մասին օրգանիզմի ազդակներից են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և թուլությունը: Եթե նշված խնդիրներից որևէ մեկն առաջ է գալիս ձեզ մոտ, ապա սննդակար վերադարձրեք աղը, սակայն խելամիտ քանակությամբ:

 

1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը