Կադիրովը հայտարարել է Չեչնիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր ժամանակն անցել է, եւ որ նա որոշել է դիմել ՌԴ ղեկավարությանը, խնդրանքով, որ իր փոխարեն գտնեն մեկ ուրիշին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով РИА Новости –ին: Նա շեշտել է, որ որպես Չենչիայի նախագահ արդեն հասել է իր կարողությունների սահմանին:
«Եթե անկեղծ, ես աշխատում եմ, և ինձ մոտ ստացվում էր մինչև այսօր: Որպեսզի իմ անունը չօգտագործեն իմ իսկ ժողովրդի դեմ, կարծում եմ՝ պետության ղեկավարությունը պետք է գտնի այլ մարդու իմ փոխարեն: Ես ասում եմ՝ իմ ժամանակն անցել է: Մենք մեր թիմում ունենք շատ հետեւորդներ, կան շատ լավ մասնագետներ»,- ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նրա խոսքերով, ամեն մարդ ունի իր սահմանը և սա գագաթնակետն է Կադիրովի համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



