«Բանանց»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Տորպեդո»-ին
ՍՊՈՐՏԵրեւանի «Բանանց»-ը փետրվարի 27-ին սեփական հարկի տակ ուժերն է չափել Երեւանում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական Արմավիր քաղաքի «Տորպեդո» թիմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերական խաղի 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Բանանց»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսո Գոմես Կոստան : Սա հանդիպման միակ եւ հաղթական գոլն էր:
«Բանանց»-ն ու Արմավիրի «Տորպեդո» այս տարի արդեն մեկ ստուգողական հանդիպում անցկացրել են: Սոչիում կայացած ստուգողական խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



