ՌԴ երեխաների օմբուդսմենը հաստատել է, որ ԱՄՆ-ում սպանված երեխաներին որդեգրել էին Ռուսաստանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ երեխաների օմբուդսմեն Պավել Աստախովը Թվիթերում հաստատել է, որ Վաշինգթոնի նահանգում սպանված 2 երեխաներին որդեգրել էին Ռուսաստանից:
«Ամենասարսափելի կանխատեսումները հաստատվել են. ԱՄՆ-ում սպանված երեխաներին որդեգրել էին Ռուսաստանից: Սարսափելի ողբերգություն է»,- գրել է նա, փոխանցում է Gazeta-ն:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելֆեյր քաղաքում անհայտ տղամարդը կրակել է 2 երեխաների, մեկ կնոջ եւ մի տղամարդու վրա, իսկ հետո ինքնասպան եղել: AP գործակալությունը հայտնել էր, որ երեխաները որդեգրված ռուսաստանցիներ են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



