Գերմանիան անվավեր է ճանաչել ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում տպված անձնագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխանությունները անվավեր են ճանաչել Իրաքի եւ Սիրիայի անձնագրերը, որոնք տպվել են «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Spiegel-ը:
Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները դադարել են վավեր ճանաչել այդ անձնագրերը դեկտեմբերի 10-ից: Այդ միջոցները ձեռնարկվել էին Փարիզի ահաբեկչություններից մեկ ամիս անց, երբ երկու ահաբեկիչների մոտ հայտնաբերվել էին ԻՊ-ին ենթակա տարածքներում տպված անձնագրեր:
Անվտանգության ծառայությունները հայտնում են, որ Սիրիայի եւ Իրաքի՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող մի շարք նահանգներում դատարկ բլանկներով մեծ քանակությամբ անձնագրեր կան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



