Ֆրանսիայում գրանցվել է սեռական ճանապարհով զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիկա վիրուսի սեռական ճանապարհով փախանցման առաջին դեպքն է գրանցվել Ֆրանսիայում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
Նրա խոսքով` վիրուսի փոխանցման դեպքը բացահայտվել է մի քանի օր առաջ հղի կնոջ մոտ: «Նրան վարակել է Բրազիլիայից ժամանած ընկերը», - հայտնել է նախարարը:
Փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ է հայտարարել զիկա վիրուսի բռնկման պատճառով:
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում 1947 թվականին: Այն մարդկանց է փոխանցվում Aedes Aegypti տեսակի մոծակների խայթոցով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



