Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղամոլություն`իրականությունից փախչելու ձև՞, թե՞ հիվանդություն

ԼԱՅՖ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոլախաղերով զբաղվող մարդկանց մոտ 2-7 տոկոսը հակված է այսպես կոչված գեյմբլինգի կամ լուդոմանիայի (լատիներեն ՙludus՚ խաղ է նշանակում), այսինքն հիվանդագին խաղամոլության, որն այսօր դիտվում է որպես յուրահատուկ կախվածության տեսակ, գիտակցությունը փոխելու միջոցով իրականությունից փախչելու ձև, հիվանդություն` այնպիսին ինչպիսին թմրամոլությունն է կամ ալկոհոլամոլությունը: Ինչպես և այդ հիվանդությունները, խաղամոլությունը նույնպես ծանր հետևանքներ է ունենում` հանգեցնում է անձի և միջանձնային հարաբերությունների լուրջ խաթարումների և, ի վերջո, կործանում մարդուն: Խաղամոլությունը կարող է բնութագրվել որպես հոգեկան ոլորտի խանգարում կամ հիվանդություն այն դեպքում, երբ վերածվել է կյանքի իմաստի, առաջատար պահանջմունքի, որին մարդն ի վիճակի չէ դիմակայել, ստիպել իրեն հրաժարվել ժամանակի ու գումարների նման անիմաստ վատնումից: Այս դեպքում շատերը հանուն իրենց կրքի պատրաստ են անցնել բարոյական նորմերը, ֆինանսական և բարոյական ճգնաժամի հասցնել սեփական ընտանիքը: Նրանք հաճախ իրենք էլ խոր տառապանքների մեջ են հայտնվում, զգում են, որ գնում են դեպի կործանում, սակայն ի վիճակի չեն կանգ առնել, հրամայել իրենց: Խաղամոլի հետևյալ խոստովանությունը որոշակի պատկերացում կտա նրանց հոգեվիճակի մասին. ՙԱրթնանում էի կեսօրին` լրիվ ջարդված, տանջված ու իսկույն փախչում տանից` ի վիճակի չլինելով նայել կնոջս ու երեխաներիս աչքերին: Վերադառնում էի տուն, երբ ողջ գումարս տանուլ էի տված լինում: Ես հասկանում էի, որ արդեն չեմ կարող կանգ առնել, որ ուղիղ ու շատ արագ դեպի անդունդ եմ սլանում: Ամեն օր խոսք էի տալիս, որ նոր կյանք եմ սկսելու ու ոչինչ չէր ստացվում: ՈՒզում էի ինքնասպանություն գործել՚: Եվ պետք է ասել, որ քիչ չեն ինքնասպանություններն այս հողի վրա, քանի որ խաղամոլը հաճախ է հայտնվում ծանր դեպրեսիվ վիճակներում, խոր մեղքի զգացում է ապրում, որևէ իմաստ չի տեսնում կյանքում, ատում ու արհամարում է իրեն, բայց միևնույն ժամանակ զգում է, որ ուժ չունի վերակառուցել իր կյանքը: Հետազոտությունները վկայում են, որ հիվանդագին խաղամոլությամբ տառապող մարդկանց մոտ 80 տոկոսը մտորում է ինքնասպանության մասին, իսկ 20 տոկոսն իրական փորձեր է կատարում: Թերևս յուրահատուկ ինքնասպանություն կարող են դիտվել նաև հաճախ հանդիպող այն դեպքերը, երբ խաղամոլները մահանում են հենց խաղի ընթացքում, սթրեսային ապրումների հետևանքով:
Մասնագետներն առանձնացնում են խաղային կախվածության ձևավորման երեք շրջան` շահելու, տանուլ տալու և հուսահատության շրջանները: Առաջինում խաղացողը դեռ կարող է հսկել իրեն, ասենք, շահելով գումարը, վերցնել այն ու հեռանալ խաղատնից: Տանուլ տալու շրջանում շահելն այլևս նշանակություն չի ունենում, մարդը ոգևորվում է հենց խաղի գործընթացից, իսկ շահած գումարները նորից ու նորից խաղի մեջ են դրվում: Խաղը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ արդեն գումար չկա:
Խաղամոլության որպես հիվանդության ձևավորմանը նպաստում են մի շարք հանգամանքներ: Դրանցից նախ և առաջ պետք է նշել ՙավելորդ՚ գումարների առկայությունը: Իհարկե, հասուն, ռացիոնալ, իմաստավորված գոյությամբ ապրող, հանգստի կազմակերպման կոնստրուկտիվ կոնցեպցիաներ ունեցող անձը դժվար թե ՙավելորդ՚ գումարներ ունենա (նման մարդը նույնիսկ ահռելի գումարների դեպքում գիտի թե ինչու և ինչպես պիտի դրանք ծախսի): Հետևաբար, կարելի է ասել, որ խաղամոլությանը հակված են որոշակի հոգեբանական բնութագրեր ունեցող մարդիկ: Այդ բնութագրերից է, օրինակ, հաճախ չգիտակցվող կյանքի անիմաստության զգացումը: Ինչպես ցույց են տվել ավստրիացի գիտնական Վ. Ֆրանկլի հետազոտությունները, հիվանդագին կախվածություններ ունեցող մարդկանց մոտ 90 տոկոսը այսպես կոչված էքզիստենցիալ վակուումի` կենսական դատարկության զգացողություն ունի: Շատերը միանգամայն անիմաստ են համարում իրենց կյանքը, ու այս դեպքում խաղը կարող է հանդես գալ ուղղակի որպես ժամանակը սպանելու (ըստ էության, յուրահատուկ ինքնասպանության) մի ձև:
Մեկ այլ բնութագիր է ինքնակառավարման, կարգապահության հարաբերականորեն ցածր մակրդակը և սեփական ցանկությանը դիմակյելու, ինքն իրեն ՙոչ՚ ասելու անընդունակությունը, ինչը մանկական բնութագիր է: Ինչ-որ տեղ հիվանդագին կախվածությունները երեխայի կախյալ հոգեբանության մեծական դրսևորումն է: Խաղամոլներին բնորոշ մանկական բնութագրերից են իմպուլսիվությունը, ամեն ինչ հենց այս պահին ստանալու դիրքորոշումը, հրաշքներին հավատալը, իռացիոնալ մտածելակերպը, սնահավատություններ ունենալը (վերջինս խիստ բնորոշ է խաղային հիվանդներին): Թերևս հենց մանկականության հաղթահարման հետ է կապված այն, որ տարիքի հետ խաղամոլությունը գնալով նվազում է . այսպես, ըստ վիճակագրության խաղամոլությունն ունի հետևյալ տարիքային դրսևորումները. 21-30 (44,3%), 31-40 (37,7%), 41-50 (14,9%), 51-65 (3.1%):
Տեստային հետազոտությունները խաղամոլների մեջ բացահայտել են հետևյալ անձնային գծերը. խրոնիկական տխրության և լարվածության վիճակներ(ինչը կապվում է էնդորֆինների պակասի հետ), մենակության զգացողություն, ֆանատիզմ, ռիսկի դիմելու հակում, անհամապատասխան ինքնագնահատական, պատասխանատվության ցածր մակարդակ, հակում շեղվելու հասարակականորեն ընդունելի վարքից, զանազան հոգեախտաբանական դրսևորումներ(ըստ վիճակագրության խաղամոլների միայն 21 տոկոսը հոգեբանական շեղումներ չի դրսևորում) և այլն:
Խաղամոլության ձևավորմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները, սթրեսները (օրինակ, հայտնի է, որ սոցիալ- տնտեսական ճգնաժամերի ժամանակ կտրուկ աճում են այցելությունները խաղատներ):
Այս դեպքում խաղամոլությունը հանդես է գալիս որպես ներհոգեկան պրոբլեմներից, տագնապներից, դեպրեսիայից պաշտպանվելու միջոց, փախուստ իրականությունից ( լիակատար կենտրոնացումը խաղային իրավիճակի վրա յուրահատուկ տրանսային վիճակ է ստեղծում, հնարավորություն է տալիս մոռանալ իրական պրոբլեմները, ինչ-որ տեղ սիմվոլիկ պայքարի մեջ մտնել իրականության հետ): Դա է պատճառը, որ հաճախ, երբ մարդը ստիպում է իրեն հրաժարվել խաղերից կամ բուժում է ստանում, նրա մեջ աճում է տա•նապի, դեպրեսիայի մակարդակը:
Հաճախ մերձավորներն են խաղային մոլուցքի ձևավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծում, ասենք, պահանջում են շուտափույթ գումարներ վաստակել, խրախուսում են, երբ հաղթանակով է խաղամոլը տուն վերադառնում, տանը անբարենպաստ հոգեբանական մթնոլորտ են ստեղծում, ենթագիատակցաբար ծրագրավորում են մարդուն խաղամոլության. ասենք, անընդհատ ներշնչում են, որ դա նրա ճակատագիրն է, որ նա թուլակամ է, չի կարող ազատվել այդ ախտից: Խաղամոլներից շատերի ընտանիքներին բնորոշ է անձին որպես հավերժ երեխա ընկալելու դիրքորոշումը. խաղամոլը հանդես է գալիս անկարգ երեխայի, իսկ ծնողը կամ կինը` որպես այդ երեխայի հավերժ դաստիարակի դերում: Ըստ որում, ընտանիքի անդամները ենթագիտակցաբար պահպանում են այդ դերերի բոլոր կանոնները: Նման իրավիճակը խոչընդոտում է անձի հասունացման, պատասխանատվության ձևավորման գործընթացին, դրդում է մարդուն արդարացնել իր դերի առումով դիմացինի սպասումները:
Խաղամոլության համար նպաստավոր պայմաններ են ստեղծում հենց խաղատները: Ահա թե ինչպես է խաղամոլը ներկայացնում իր թակարդն ընկնելու գործընթացը. ՙԱռաջին այցելությունը կազինո անմոռանալի տպավորություն թողեց. շքեղությունը, փայլը, ջերմ մթնոլորտը, գեղեցիկ աղջիկները, բարձր հասարակության հետ հավասարության զգացողությունն ուղղակի ցնցող էին: Այս իրավիճակում ես պատրաստ էի ուղղակի տանուլ տալ, սակայն բախտս բերեց, շահեցի 800 դոլար…՚: Ի դեպ, հենց առաջին շահումն է այն վարակը, որը հիվանդության է հասցնում անձին: Այս հանգամանքը քաջ հայտնի է պրոֆեսիոնալ խաղամոլներին, և նրանք հաճախ սկզբում դիտմամբ թույլ են տալիս նորելուկին շահել, որից հետո սկսում են քամել նրա վերջին կոպեկները:
Ինչ վերաբերում է խաղային մոլուցքի հաղթահարման խնդրին, ապա պետք է ասել, որ դա բավական բարդ է և համալիր մոտեցում է պահանջում: Այս առումով կարևոր դեր ունեն և’ պետությունը և’ հենց խաղատները: Մի շարք երկրներում խաղամոլության դեմ պայքարի հատուկ ծրագրեր են մշակվել, ծառայություններ ստեղծվել: Խաղատներում աշխատում են մասնագետներ, որոնք ախտորոշում են ՙհիվանդին՚, փորձում են օգնել նրան հաղթահարել իր մոլուցքը: Որպես ծայրահեղ միջոց կարող է արգելվել հիվանդի մուտքը տվյալ խաղատուն:
Հոգեթերապևտիկ միջոցներից լավ արդյունքներ է տալիս էքզիստենցիալ թերապիան, որն ուղղված է անձի մեջ պատասխանատվության զարգացմանը, սեփական կյանքի իմաստավորմանը, հիմնախնդիրների գիտակցման մակարդակի բարձրացմանը: Կոգնիտիվ թերապիան պայքարում է մարդու իռացիոնալ մտածելակերպի դեմ, իսկ բիհևիորալ թերապիան խաղի նկատմամբ բացասական դիրքորոշումների ձևավորմանն է ուղղված: Լայնորեն կիրառվում է նաև ներշնչանքը հիպնոսի վիճակում, իսկ անձի ենթագիտակցական միտումները բացահայտելու համար հոգեվերլուծական աշխատանքներ են կատարվում: Լավ արդյունքներ են տալիս անձի հոգևոր զարգացմանն ուղղված հոգեթերապիան, ընտանեկան, խմբային թերապիայի ձևերը:
Սամվել Խուդոյան
հոգեբանական գիտ. դոկտոր

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն