Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փետրվարի 28-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերը չեն ձանձրանա միայնության մեջ: Այսօր լայն ընտրության հնարավորություն ունեք: Շատերը կցանկանան ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Կարելի է միասին ուղևորության մեկնել, լինել հետաքրքիր վայրերում, զբաղվել ընդհանուր հետաքրքրություններով: Այս օրերի մթնոլորտը տրամադրում է շարժունության: Ուժգնանում է հետաքրքրասիրությունը, բարձրանում է նոր տպավորությունների, մտքերով փոխանակվելու պահանջը:

Ցուլ

Հանգստյան օրերը հիանալի պայմաններ են ստեղծում թեթև շփման համար, ինչը շատ Ցուլերի կօգնի թուլանալ, շեղվել առօրյայից, տեսնել շրջակա աշխարհի գույները: Հնարավոր են հաջող գնումներ: Կասկածները երկար չեն տևի, քանի որ ժամանակին կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը կամ խորհուրդը: Ձեզ համար արժեքավոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, եթե ամրապդնեք դրանք փոխադարձ ծառայություններով:

Երկվորյակ

Երկվորյակներն իրենց տարերքում են: Օրը հագեցած կլինի նորություններով, հաճելի շփմամբ, հետաքրքիր հանդիպումներով, սիրախաղերով: Շատերը կցուցաբերեն ճկունություն, ճարպկություն, հնարամտություն, սրամտություն և կփայլեն սեփական հմայքով: Հնարավոր են անակնկալներ: Իրադրությունը կարող է հակել ձեզ ինտրիգների, երկակի խաղի: Չարժե տարվել դրանով, եթե ձեր հեղինակությունը ձեզ համար ինչ-որ մեկի աչքերում թանկ է:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում օրվա իրադարձություններին շատ լուրջ չվերաբերվել: Ցանկացած շփման մեջ չի խանգարի հումորի զգացումը: Չարժե չափազանց խորը թեմաների դիպչել, կիսվել ինտիմ մտորումներով: Բնածին խորաթափանցության շնորհիվ հետշությամբ կզգաք ձեզ խաբելու և շահագործելու փորձերը, ժամանակին կխուսափեք ձեզ համար տհաճ հարցերից: Ամաչկոտ Խեցգետիններին աստղերը խորհուրդն են տալիս ավելի շատ լինել մարդկանց մեջ:

Առյուծ

Առյուծներին սպասվում է հաճելի և ներդաշնակ օր: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ կարժանանան հաճոյախոսությունների: Տրամադրությունը կլինի գործնական կամ ռոմանտիկ` կախված ձեր ներկա առաջնայնություններից: Նոր ծանոթությունները կարող են մակերեսային լինել: Եթե ցանկանում եք վստահելի շփում և հավաստի տեղեկատվություն, ճիշտ կանեք այս օրերն անցկացնել հին ընկերների հետ: Նախկին զուգընկերոջ հետ հանդիպումը կարող է թարմացնել երբեմնի զգացմունքները:

Կույս

Ուշադրության կենտրոնում հայտնվելու փորձերն անցանկալի են: Ավելի լավ է մասնակցել ընդհանուր գործին և բոլորին հավասար վայելել կյանքը: Հիանալի օր է ցանկացած զվարճալի միջոցառման համար: Միաժամանակ հնարավորություն ունեք թարմացնելու հին ծանոթությունները և նորերը ձեռք բերելու: Դա կօգնի գովազդել ձեր բիզնեսը կամ գաղափարները: Արժե նաև հետևել նորաձության միտումներին: Նորությունների քննարկումն այսօր ծանոթությունը պահելու լավագույն ձևերից է:

Կշեռք

Կշեռքների համար հանգստյան օրերը հոյակապ կսկսվեն: Շատերն օրը կանցկացնեն ընկերախմբում կամ ուղևորության մեջ, համախոհների միջավայրում: Հնարավորություն կունենաք ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու, ինչ-որ բան սովորելու, սեփական մտքերով կիսվելու: Անձնական կյանքում փոխադարձ համակրանքը և հայացքների ընդհանրությունը ցանկացած տարաձայնությունից ուժեղ կգտնվեն: Կարող եք օրն անցկացնել ընթերցանությամբ, ֆիլմ դիտել:

Կարիճ

Կարիճներին այս հանգստյան օրերը կօգնեն շեղվել տհաճ մտքերից և ցրվել: Այսօր բոլորի հետ կարելի է ընդհանուր լեզու և խոսակցության թեմա գտնել: Հնարավոր է կարողանաք այլ կերպ նայել անձնական կյանքին, սիրային հարաբերություններին: Այսօրվա շփումները, տեղեկությունները, խորհուրդները կարևոր են ոչ միայն անցյալը վերաիմաստավորելու, այլև ապագան ձևավորելու համար: Չարժե որևէ բանի վրա սևեռվել և գնահատականներ տալ` ելնելով նախկին սկզբունքներից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս շեղվել գլոբալ նպատակների մասին մտքերից և լիարժեք վայելել հանգստյան օրերը: Կարելի է հանդիպել ընկերներին, ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմ անձնավորության հետ, ժամանակ հատկացնել ինտելեկտուալ հոբբիին: Ընդհանուր բարեհաջող ֆոնին հնարավոր են առանձին մտահոգիչ նրբություններ: Բացառված չէ, որ դրանցում ձեզ, ձեր ծրագրերի և հեղինակության համար պոտենցիալ վտանգ է թաքնված:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հրաժարվել լուրջ զբաղմունքներից` հօգուտ ազատության և զանազանության: Այսօր կարելի է ազատություն տալ ձեր հետաքրքրասիրությանը և նույնիսկ բամբասանքներ լսել: Արժե հետևել նորություններին: Հոգսերը հաճելի կլինեն, եթե համապատասխան ընկերախմբում եք: Այն, ինչ այժմ թվում է թեթևամիտ արկածախնդրություն և ժամանակի իզուր կորսուստ, վաղը կարող է օգտակար լինել ձեր նպատակներին հասնելու համար:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը ներդաշնակ է: Այն պայմաններ է ստեղծում հարաբերությունները կարգավորելու, համատեղ ուղևորությունների համար: Գործընկերների հետ օգտակար կլինի ժամանակ անցկացնել ոչ պաշտոնական մթնոլորտում: Բացառված չէ, որ հայտնաբերեք ընդհանուր հետաքրքրություններ, սովորությունների, խառնվածքների համընկում: Օրը հարմար է նաև ռոմանտիկ հանդիպումների, սիրային խոստովանությունների, առաջարկությունների համար:

Ձկներ

Ձկների համար օրը կարող է հոգսառատ լինել: Չնայած ընդհանուր դրական մթնոլորտին` իրադրությունը ձեզ համար կարող է այնքան էլ հարմարավետ չլինել, ձեզ կարող են ժամանակավորապես զրկել սովոր հարմարություններից: Շատ էներգիա կարող է խլել տան իրավիճակը, շփումը, երեխաների դաստիարակությունը: Որպեսզի չբախվեք հիասթափության, չարժե ծավալուն ծրագրեր կազմել: Ավելի լավ է գործել ըստ իրավիճակի` ցուցաբերելով ճկունություն, ըմբռնողականություն:

Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը