Բրիտանական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանսիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBritish Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ֆրանսիական Բորդո քաղաքի օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պատճառը եղել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
BA469 չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաո օդանավակայանից ուղևորվում էր Լոնդոն, տեղի ժամանակով 23:30-ի սահմաններում արտակարգ վայրէջք է կատարել Բորդոյի օդանավակայանում:
Ավիաընկերության մամուլի քարտուղարը հաղորդել է, որ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական թերությունը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



