Հալեպ շրջանի քաղաքների վրա օդային հարվածներ են հասցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպ շրջանի մի քանի խմբավորումների դիրքերի վրա օդային հարվածներ են հասցվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեկ օր առաջ Սիրիայում ուժի մեջ է մտել կրակի դադարեցման ռեժիմը, որի մասին պայմանավորվել է Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Հրադադարի պայմանների համաձայն երկրում բոլոր ռազմական գործողությունները կշարունակվեն միայն ահաբեկչական խմբավորումների դեմ:
Սիրիացի ապստամբները պնդում են, որ հարվածները հասցրել է ռուսական ավիացիան, սակայն մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնն ասում է, որ դեռ հայտնի չէ, թե որ երկրի ինքնաթիռներն են հասցրել հարվածները:
Ռուսաստանը հայտարարել է, որ կշարունակի ռմբակոծել, ինչպես հայտարարվել է, Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դիրքերը:
Այլ շրջաններում հրադադարն, ըստ ամենայնի, պահպանվում է: Միջազգային գործակալությունները հույս ունեն մարդասիրական օգնություն հասցնել պաշարված շրջաններ:
Շաբաթ օրը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի վրա, որի վրա, ինչպես և «Ֆրոնտ-Նուսրա» խմբավորման վրա համաներումը չի տարածվում:



