Իսրայելցի փոքրիկը խաղալիս հայտնաբերել է 3,5 հազար տարեկան արձանիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելցի 7-ամյա բնակիչը հնագույն քաղաքի հնագիտական պեղումների վայրում հայտնաբերել է արձանիկ, որը թվագրվում է մոտավորապես 3,5 հազար տարեկան:
Այս մասին տեղեկությունը տեղադրված է Իսրայելի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Այն բանից հետո, երբ տղան սկսել է մաքրել փոշոտված արձանիկը, պարզվել է, որ այն կնոջ կավե քանդակ է: Տղան տուն վերադառնալով՝ արձանիկը մորն է նվիրել, իսկ կինը որոշել է այն հանձնել Իսրայելի Հնությունների հարցերով վարչությանը:
Մասնագետները նշում են, որ գտածոն բնորոշ է Խանանեյան մշակույթին: Հնարավոր է, որ այն պատկերում է այդ ժամանակներում բնակվող կնոջ, հնարավոր է նաև, որ այն պատկերում է պտղաբերության աստվածուհի Աստարտային:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



