Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունում է Սիրիայի հրադադարի համաձայնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է Սիրիայի հրադադարի համաձայնությունները և հույս հայտնել, որ այդ քայլը թույլ կտա բանակցությունների և այդ երկրում խաղաղություն հաստատելու ճանապարհ բացել, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես հույսով դիմավորեցի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին նորությունը»,- ասել է պապը ավանդական կիրակնօրյա Angelus պատարագի ժամանակ:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին դիմելով՝ պապը բոլորին կոչ է արել աղոթել այն բանի համար, որ այդ քայլը կարողանա «թեթևություն բերել տառապող մարդկանց» և «օգնի նոր ճանապարհներ բացել բանակցությունների և այդքան ցանկալի խաղաղության համար»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



