Թուրքիան պետք է դադարեցնի ԴԱԻՇ-ին աջակցելը. քրդամետ կուսակցություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն աջակցությունը ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչպես նաև միանան Սիրիայի տարածքում գործող հրադադարին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում (Թուրքիայի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Հալեդ Իսան:
«Թուրքիան պետք է դառնա հրադադարի մասին համաձայնագրի մի մասը։ Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական երկրներից պահանջելու ենք, որ դադարեցնի Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանի խախտումը, հարգվի սիրիական ինքնիշխանությունը և աջակցություն չցուցաբերվի ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային»,- ասել է նա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



