Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Սիրիայի հրադադարի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի պահանջին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Սիրիայի հրադադարի խափանման դեպքում նախագահ Բաշար Ասադին բացառող «պլան Բ»-ի առկայությունը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, հայտնում է Interfax-ը:
«Մենք արդեն բոլոր մակարդակներում ասել ենք, որ ոչ մի «պլան Բ» չկա: Մենք միասին պետք է կատարենք այն, ինչի մասին պայմանավորվել ենք»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել էր, որ եթե Սիրիայի իշխանությւոնները և նրանց դաշնակիցները չպահպանեն հրադադարը, ապա գործի կդրվի «պլան Բ»-ն, որի դեպքում Սիրիայի իշխանությունը Բաշար Ասադից կփոխանցվի ուրիշի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



