Հրադադարի խափանման դեպքում Սիրիայի համար կա այլընտրանքային պլան. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը Էր-Ռիադի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի խափանման դեպքում Սիրիայի համար գոյություն ունի այլընտրանքային պլան, հայտնում է TASS-ը:
«Եթե Դամասկոսը և նրա դաշնակիցները չունենան լուրջ վերաբերմունք (կրակի դադարեցման ռեժիմին), ապա Սիրիայի համար կա այլընտրանքային պլան` առանց Ասադի»,- ասել է ալ Ջուբեյրը: Ըստ նրա` Ասադը ընտրություն ունի հեռանալու խաղաղ միջոցներով, կամ նրա հեռացումը կկատարվի ռազմական մեթոդներով:
Նա նաև հայտնել է, որ դաշնակիցների հետ կքննարկի Սիրիայում հրադադարի խախտումը, որը, իր կարծիքով, թույլ են տալիս Դամասկոսը և Ռուսաստանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



