Կրակոցներ Երևանում. Ավանի հոգեբուժարանի ճանապարհին 6 անգամ կրակել են 25-ամյա երիտասարդի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` փետրվարի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամանել է նաև Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը`ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է:
Երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 7 հատ պարկուճ:
Մանրամասները և լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում:



