Շվեյցարացիները մերժեցին օրինախախտ օտարերկրացիների անվերապահ արտաքսման գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարացիների մեծամասնությունը հանրաքվի արդյունքում չպաշտպանեց օրենքը խախտած օտարերկրացիներին անվերապահորեն արտաքսելու աջպոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության (ՇԺԿ) նախաձեռնությունը: Այս մասին, հաղորդել Է Deutsche Welle-ն:
Միգրացիոն օրենսդրության խստացման շուրջ հանրահարցման պաշտոնական արդյունքների համաձայն՝ 58,9 տոկոսը հանդես Է եկել երկրից այն օտարերկրացիների ավտոմատ վտարման դեմ, որոնք քրեական հանցագործություն են կատարել: «Կողմ» Է հանդես եկել քվեարկության մասնակիցների 41,1 տոկոսը:
Համաժողովրդական քվեարկության միջոցով ՇԺԿ-ն փորձում Էր հասնել այն բանին, որ քրեական իրավախախտում կատարած բոլոր օտարերկրացիներն, առանց բացառության, պատիժը կրելուց հետո ավտոմատ կերպով արտաքսվեին երկրից՝ չնայած նրանց առաջադրված մեղադրանքի ծանրության աստիճանին:



