Մոգերինին ժամանել է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մոգերինին հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչն էներգետիկայի հարցով ԵՄ փոխնախագահի հետ կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին:
Մարտի 1-ին Մոգերինին կայցելի Հայաստան: Այստեղ նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



