Չինաստանի Հայնանի նահանգում 40-ամյա մի տղամարդ դանակով վիրավորել Է հինգ երեխաների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Հայնանի նահանգի բնակիչներից մեկը դանակով հարձակվել Է երեխաների վրա եւ վիրավորել նրանցից հինգին: Այդ մասին, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Հայկոու քաղաքի տարրական դպրոցում պարապմունքների ավարտից հետո: Անհայտ մի մեկը հարձակվել Է այն պահին, երբ երեխաները գտնվում Էին ուսումնական հաստատության մերձակայքում:
Նախնական տվյալներով՝ հարձակումը կատարել Է մոտավորապես 40 տարեկան մի տղամարդ: Նա ձերբակալված Է:
Տուժած աղջիկներից մեկի առողջական վիճակը գնահատվում Է օրհասական:
Հարձակման պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը պարզում Է պատահածի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



