Պարզ կանոններ` առողջ և ուրախ կյանքի համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մարզվել այնպես, ինչպես խաղում են երեխաները, նայել շուրջբոլորը և հաճույք ստանալ սիրելի գործից: Այս և նման այլ քայլերը բերում են առողջ և երջանիկ կյանքի:
Ամեն դեպքում այդպես է գրված է բժշկական գիտությունների դոկտոր Ֆրենկ Լիպմանի գրքում, ով ստեղծել է այն նրանց համար, ովքեր ուզում են սկսել նոր և առողջ կյանք, բայց չգիտեն թե ինչպես:
Տարբեր գույների բանջարեղեն կերեք ամեն օր: Տարբեր գույների բանջարեղենը և մրգերը պետք է կազմեն մարդու սնունդի մեծ մասը: Վառ գույները վկայում են ֆիտոնուտրիենտի գոյության մասին, որը պաշտպանում է սնունդը տարբեր վարակներից և նույն առավելություններն է հաղորդում նաև մարդուն:
Մարզվեք այնպես, ինչպես խաղում են երեխաները: Մեր մարմինները հարմարեցված չեն շատ աշխատելու համար: Մենք ստեղծված ենք այնպես, որպեսզի հասնենք մեր թիրախին և կանգ առնենք: Հենց դա է մեզ պահում նորմալ վիճակում՝ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն դանդաղ շարժումների հատվածներով: Այդ պատճառով ձեզ պետք է անձնական մարզիչ: Երբ դուք մարզվում եք, մեկ րոպե արագ վազեք, ապա քայլեք հինգ րոպե:Նման ձևով դուք կարող եք այրել շատ կալորիաներ:
Շատ ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնց դուք սիրում եք: Դա առողջության գործոն է և վարժանք ձեր իմունային համակարգի համար: Դուք պետք է ձեզ շրջապատեք այնպիսի մարդկանցով, որոնք հաճելի են ձեզ, որոնց հետ դուք կարող եք ծիծաղել, ազատ զրուցել ձեր խնդիրների մասին և ուշադիր լսել նրանց:
Շարունակությունը՝ այստեղ



