ԱՄՆ-ն Իրաքում ձեռնամուխ է եղել քրդական կազմավորումների ռազմական ուսուցմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի զինվորականներն Իրաքում ձեռնամուխ են եղել քրդերի երկու ռազմականացված բրիգադների պատրաստմանը: Այդ մասին, հայտարարել Է Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Մեթիաս Միթմանը:
«Ներկայում մենք ուսուցանում ենք երկու բրիգադի՝ ընդհանուր թվաքանակով 4 հազար մարդու: Մենք պատրաստվում ենք այդ բրիգադներն ապահովել ամբողջական հանդերձանքով, որը ներառում Է թեթեւ հրաձգային եւ խոշոր տրամաչափի զենք, գնդացիրներ, զինամթերք ու HMMWV (Humvee) զրահամեքենաներ եւ կազմակերպում ենք նյութատեխնիկական ապահովումը»,-գլխավոր հյուպատոսի խոսքը մեջբերում Է Rudaw գործակալությունը:
Ինչպես հայտնել Է քրդական կառավարության ներկայացուցիչ Հալգուրդ Հիքմաթը, վարժանքներն սկսվել են փետրվարի 28-ին:
Իրաքյան Քրդստանում Փեշմերգի ջոկատների ուսուցմանը մասնակցում են նաեւ Գերմանիայից եւ Իտալիայից ժամանած զինվորական խորհրդականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



