Չինաստանում երեխաների վրա հարձակման հետեւանքով վիրավորվածների թիվը հասել Է տասի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Հայնանի նահանգում տուժած երեխաների թիվը, որոնք վիրավորվել են դանակով անհայտ տղամարդու հարձակումից, հասել Է տասի: Այդ մասին, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր հինգ տուժածների մասին:
Միջադեպը փետրվարի 29-ին տեղի Է ունեցել Լունհուա շրջանի Հայկոու քաղաքում: Տեղի տարրական դպրոցում պարապմունքների ավարտվելուց հետո անհայտ անձը դանակով հարձակվել Է ուսումնական հաստատության մերձակայքում գտնվող դպրոցականների վրա:
Ճշտված տվյալների համաձայն՝ հարձակման հետեւանքով վերքեր են ստացել վեց տղա եւ չորս աղջիկ: Պարզվել Է, որ հարձակողը 45-ամյա տեղի բնակիչ Է: Ինչպես նշում Է գործակալությունը, դպրոցականների վրա հարձակվելուց հետո տղամարդը ինքնասպանություն Է գործել: Ավելի վաղ նշվել Էր, որ նա ձերբակալվել Է:
Տուժած բոլոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց անհրաժեշտ օգնություն Է ցուցաբերվում: Տուժած երկու դպրոցականների վիճակը գնահատվում Է՝ ծանր:
Հարձակման պատճառներն հայտնի չեն: Ոստիկանությունը պարզում Է պատահածի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



