Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը հայտարարել է Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմտյան Աֆրիկա կատարելից այցելությունից առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով վերջերս «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցներին ազատ արձակելու փաստին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հա բերլեր»-ը:

Լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ է մտածում նախագահը Սահմանադրական դատարանի որոշման մասին, որով «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի կալանավորումը համարվել էր օրենքի խախտում, և լրագրողներն ազատ էին արձակվել: «Ես կլռեմ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ, չեմ պատրաստվում այն ընդունել: Չեմ համաձայնվում այդ որոշման հետ, չեմ հարգում այն»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը խոսել է մամուլի ազատությունից՝ ասելով. «Կարծում եմ, որ մամուլի ազատությունն անսահման լինել չի կարող: Աշխարհի ոչ մի կետում նման ազատություն մամուլին չի տրվում: Չի կարող պատահել այնպես, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը վեր կենա և վիրավորի երկրի նախագահին կամ վարչապետին, իսկ մենք միայն դիտորդի կարգավիճակում մնանք»:

Թուրքիայում «Ջումհուրիեթ» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել և կալանավորել էին «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութ հրապարակելու համար: Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավվածության և լրտեսության համար: Իրականում նյութում բացահայտում էր արվում այն մասին, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք է մատակարարում ԻՊ-ին:

Թուրքիայի սահմանադրական դատարանը, քննելով լրագրողներին կալանավորելու գործը, փետրվարի 25-ին վճռել է, որ այդպիսով խախտվել են երկրի մայր օրենքի դրույթները՝ կապված խոսքի ու մամուլի, մարդու ազատության ու անվտանգության հետ: Դատարանի որոշումից անմիջապես հետո լրագրողներն ազատ էին արձակվել:

Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Դոլարը գնալով էժանանում է․ փոխարժեքն՝ այսօր Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները Թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՀայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին