Ինչու՞ չշարունակվեց 2011թ. ՀԱԿ-ՀՀԿ երկխոսությունը
ԲԼՈԳԱրմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե քաղաքական գործիչը ձերբակալվում է, բայց ոչ իր քաղաքական գործունեության համար, այլ սևով սպիտակի վրա գրված օրենք խախտելու համար, ապա քաղբանտարկյալ չէ: Խոսքը չի վերաբերվում նրան, որ ապօրինաբար նշված օրենքը փաթաթում են վզին, այլ նրան որ իրոք խախտել է, թեկուզ չի ընդունում կամ համարում է անհամաչափ:
2011 թվականի ամռանը սկսվեց ՀԱԿ-ՀՀԿ երկխոսությունը, եթե ստացվեր այդ երկխոսությունը ու ընդհանուր եզրեր գտնվեին, հնարավոր էր այսօր այլ իրավիճակ լիներ Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում:
Իսկ ինչու՞ չշարունակվեց, ինչու՞ կիսատ մնաց, քանի որ քաղբանտարկյա՞լ կար: Դե որ կար ուրեմն պետք էր շարունակել, հենց դրա համար: Իսկ ո՞վ էր քաղբանտարկյալը, ու՞մ էին քաղբանտարկյալ համարում, միթե՞ խոսքը ՀԱԿ-ի կողմից անտեսված ու շանտաժով զբաղվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն էր: