Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գլամուրային չոբաններ»-ում Շուշաննա Թովմասյանը կփոխարինի Նորա Գրիգորյանին. Պատճառների մասին խոսում է Արմեն Վարդանյանը

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

«Գլամուրային չոբաններ» կոմերցիոն ներկայացումը նոր հերոսուհի ունի. այսուհետ այս ներկայացման մեջ դերասանուհի Նորա Գրիգորյանին կփոխարինի Շուշաննա Թովմասյանը: Life.panorama.am-ին պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ դերասանուհու փոփոխությունը հարգելի պատճառ ունի.

«Հանդիսատեսի կողմից արդեն սիրված «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ դերասանուհի Նորա Գրիգորյանին կփոխարինի Շուշաննա Թովմասյանը, բայց այդ փոփոխությունն ունի շատ հարգելի պատճառ: Մարտի 22-ին եւ 23-ին կկայանա արդեն Շուշաննայի մասնակցությամբ ներկայացումները»,- նշեց Արմեն Վարդանյանը:

Հարցին, թե ո՞ւմ գաղափարն ու որոշումն է եղել հենց Շուշաննային ընդգրկելը, հեղինակը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ ռեժիսորի հետ համատեղ ենք մտածել. Ես ու Կարո Բալյանը մտածեցինք, որ Շուշաննային հանդիսատեսը կցանկանա տեսնել, հատկապես, որ նա մարմնավորում է այսպես ասաց արդարության խոսքն ասողին: Շուշաննան էլ սիրով համաձայնվեց, նախորդ ներկայացմանն անձամբ ներկա եղավ ու կրկնակի ոգեւորվեց. Իր խոսքերով՝ ինքն իրեն տեսնում է այդ դերում: Հուսամ՝ կստանանք ցանկալի արդյունք»:

Քանի որ այս փոփոխությունը «Գլամուրային չոբանները» ներկայացման համար առաջինը չէր, մեր այն նկատառմանը, թե փոփոխությունները ինչպե՞ս կանդրադառնան հանդիսատեսի վրա, Արմեն Վարդանյանը նկատեց.

«Ես չեմ կարծում, որ մենք ունեցել ենք այնպիսի փոփոխություններ, որից հանդիսատեսը դժգոհ է մնացել: Այո, սկսած «Քիթ-քաթ»-ից, անձնակազմի որոշ փոփոխություններ ունեցել ենք, սակայն դա չի ազդել հանդիսատեսի վրա, դա են վկայում լիքը դահլիճները. Թե նախկին դերասաններով, թե նորեկներով մեր դահլիճները լիքն են: Բնականաբար, հանդիսատեսի համար անհատական նախապատվություններ կան, բայց մենք դերասաններին պատահական չենք ընտրում, իսկապես շատ երկար քննարկումներից հետո են նրանք ընտրվում: Պարզ է, որ յուրաքանչյուր նորություն իր հետ նոր կարծիք է բերելու, մենք դա գիտենք ու պատրաստ ենք դրան, բայց քանի որ ներկայացումն ինքնին արդեն կայացած է, ուստի դերասանների մեկ, երկու փոփոխությունը չի կարող բացասական անդրադառնալ ոչ կոմերցիոն, ոչ բովանդակային առումով: Ավելին ասեմ՝ յուրաքանչյուր նոր դերասան իր հետ իր աուրան է բերում, թեպետ, ինչ խոսք, գնացող դերասանն էլ իր աուրան է իր հետ տանում: Մեզ մոտ ուղղակի շատ հարգելի պատճառով մի տաղանդավոր մարդ փոխարինում է մեկ այլ տաղանդավոր մարդու»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր