Իրանի ընտրություններում քվեարկել Է 34 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 62 տոկոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ներքին գործերի նախարարը հայտարարել Է, որ երկրում անցկացված ընտրություններին մասնակցությունը կազմել Է 62 տոկոս, ընդամենը քվեարկել Է 34 միլիոն մարդ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik գործակալությանը:
«Հաշվված Է ձայների 99 տոկոսը: Մասնակցությունը կազմել Է 62 տոկոս, Թեհրանում՝ 50 տոկոս: Քվեարկածների թիվը կազմել Է շուրջ 34 մլն»,-լրագրողներին հայտարարել Է նախարարը:
Նախարարը ճշտել Է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 1-ին: Բողոքարկումը հնարավոր կլինի տալ երկու օրվա ընթացքում:
Փետրվարի 26-ին Իրանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, դրանց զուգահեռ՝ Փորձագետների խորհրդի ընտրությունները: Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Հասան Ռոուհանիի կողմնակիցներն ստացել են Թեհրանից բոլոր 30 պատգամավորական մանդատները: Բացի այդ, Իրանի նախկին եւ գործող նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997 թթ.) եւ Ռոուհանին առավել մեծ թվով ձայներ են ստանում երկրի Փորձագետների խորհրդի ընտրություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



