Թուրքիան կդառնա Սոմալիում ռազմաբազա ունեցող հինգերորդ երկիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կդառնա հինգերորդ երկիրը, որը ռազմաբազա ունի Սոմալիում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Վաթան» թերթը, նշելով, որ Թուրքիան Սոմալիի ցանկությամբ ռազմաբազ է հիմնում աֆրիկյան այդ երկրում, որի նպատակը Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարն է:
Սոմալիի բանակային եւ ոստիկանական ստորաբաժանումները թուրքական ռազմաբազայում հատուկ պատրաստություն կանցնեն «Աշ Շաբաշ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Ենթադրվում է, որ Սոմալիում թուրքական ռազմաբազայի կսկսի աշխատել 2016 թվականի վերջին: Այնտեղ 200 թուրք զինվորականներ կտեղակայվեն: Բազայում պատրաստություն կանցնեն 10,500 սոմալեցի զինվոր եւ ոստիկան:
«Աշ Շաբաշ» ահաբեկչական կազմակերպությունը 2013 թվականին պայթյուն էր իրականացրել Սոմալիութ Թուրքիայի դեսպանատան առջեւ:



