Ռուսաստանցիների մեծամասնությունը դեմ Է Թուրքիայի հետ փոխզիջմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցիների մեծամասնությունը (78 տոկոսը) այն կարծիքին Է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ չպետք Է փոխզիջման գնա, քանի դեռ նա պաշտոնապես ներողություն չի խնդրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հ արցման տվյալները, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում:
Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 11 տոկոսը կարծում Է, որ Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, պետք Է վերականգնի նախկին հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույնքան մասնակիցներ Էլ դժվարացել են պատասխանել:
Հարցվածների երկու երրորդը (63 տոկոսը) հայտարարել Է, որ Ռուսաստանը չպետք Է չեղարկի ավելի վաղ սահմանված հակաթուրքական պատժամիջոցները: Սահմանափակումների վերացման օգտին հանդես Է գալիս քաղաքացիների 21 տոկոսը:
Սոցիոլոգների զրուցակիցների 54 տոկոսն այն կարծիքին Է, որ ռուս-թուրքական հակամարտության եւ պատժամիջոցների փոխանակման հետեւանքով ավելի շատ Թուրքան Է տուժել: Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (35 տոկոսը) բացասական հետեւանքներ Է տեսնում երկու կողմերի համար, եւս 3 տոկոսը նշել Է, որ տուժած կողմը դարձել Է Ռուսաստանը:
ՀԿՈւՀԿ-ի հարցումն անցկացվել Է փետրվարի 6-7-ին: Դրան 1,6 հազար մարդ Է մասնակցել 46 տարածաշրջաններում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:



