ՄԱԿ-ը հումանիտար բեռներով ավտոշարասյուն Է ուղարկել Սիրիայի պաշարված քաղաքներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի՝ ջրով, պարենամթերքով եւ դեղորայքով բեռնված ավտոշարասյունը ուղեւորվել Է Սիրիա՝ հակամարտության մասնակիցների կողմից շրջափակված քաղաքներ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ն:
Սա ընդգրկուն հումանիտար գործողության միայն սկիզբն Է, որի ընթացքում պլանավորվում Է օգնություն հասցնել ավելի քան 150 հազար սիրիացիների: Մասնավորապես, ինչպես հաղորդում Է «Ֆրանսպրես» գործակալությունը, օգնություն կհասցվի կառավարական զորքերի կողմից պաշարված Մաադամիա քաղաք:
ՄԱԿ-ը հումանիտար առաքելության աշխատողները, օգտվելով փետրվարի 27-ի գիշերն ուժի մեջ մտած զինադադարից, փորձում են օգնություն կազմակերպել կարիքավորների համար: Նրանք ծրագրում են գործողությունն իրականացնել հինգ օրվա ընթացքում:
Մարտին պլանավորում են ընդլայնել ծրագիրը, որպեսզի այն ընդգրկի 1 միլիոնից ավելի կարիքավորների: Օգնության բեռները կնետվեն օդից:
Հակամարտող կողմերը վկայել են, որ Սիրիայում հինգ տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում առաջին զգալի զինադադարն ընդհանուր առմամբ պահպանվում Է, չնայած առանձին խախտումներին:



